ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր` նոյեմբերի 10–ին, աշխատանքային այցով մեկնում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախատեսված է Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և ֆրանսիացի այլ գործընկերների հետ։
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13–ի ագրեսիայից անմիջապես հետո` սեպտեմբերի 14–ին, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի հետ։
Երկուստեք կարևորվել էր Հայաստանի տարածքային ամբողջականության անվերապահ պահպանումը և հրադադարի ռեժիմի խիստ հարգումը: