ԱՊՀ երկրների ԱԳՆ ներկայացուցիչները պայմանավորվել են փոխադարձ աջակցության մասին

Միջգերատեսչական խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է նաև Եվրամիության քաղաքականությունը ԱՊՀ տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ ԱՊՀ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները խորհրդակցությունների ընթացքում քննարկել են ԵԱՀԿ-ում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի կայքը։
Հանդիպման ընթացքում վերահաստատվել է կազմակերպության օրակարգի արդիական հարցերի շուրջ դիրքորոշումների փոխադարձ աջակցության պատրաստակամությունը, քննարկվել է մասնակից պետություններում ԵԱՀԿ նախագծային և դաշտային գործունեությունը:
ԻՊ–ը հետխորհրդային երկրների նախագծերի դեմ գործողություններ է պատրաստում. ԱՊՀ ՀԱԿ
Դիվանագետները պայմանավորվել են շարունակել ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նախապատրաստման համակարգումը դեկտեմբերի 1-2-ը Լոձում», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱՊՀ տարածքում Եվրամիության քաղաքականությունը և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության երկրների հարաբերությունների վիճակը։
Նոյեմբերի 10-ին համագործակցության կենտրոնակայանում տեղի են ունեցել ԵԱՀԿ-ում ԱՊՀ պետությունների համագործակցության, ինչպես նաև Եվրամիության, ՆԱՏՕ-ի և այլ եվրոպական կազմակերպությունների հետ փոխգործակցության թեմայով միջգերատեսչական խորհրդակցություններ: Խորհրդակցություններին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ:
ԱՊՀ կառավարությունների ղեկավարները հաստատեցին 2023–ին ռուսաց լեզվի տարվա անցկացման ծրագիրը