Որ պայմանների դեպքում կարելի է ծրագրել Զապորոժիեի ատոմակայանի գործարկումը

Զապորոժիեի ատոմակայան. Արխիվային լուսանկար
Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամը նշել է, որ վերագործարկման հիմնական պայմանը կայանի տարածքից ռազմաճակատի գիծը հեռացնելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի գործարկման ծրագրերի քննարկման պայմանն ուկրաինական զորքերի կողմից կայանի գնդակոծման հնարավորության բացառումն է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգաբլոկներն այս պահին կանգնեցվել են, էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցվել է:
«Վաղաժամ է խոսել Զապորոժիեի ԱԷԿ-ի գործարկման պլանների մասին, քանի դեռ լիովին չի բացառվել ուկրաինացի գրոհայինների կողմից գնդակոծման հնարավորությունը։ Առանց այդ երաշխիքի Կիևի ռեժիմը ցանկացած պահի կարող է հրետանային, հրթիռային հարված հասցնել ատոմակայանին կամ սկսել գրոհել դրա վրա վտանգելով միջուկային անվտանգությունը»,-ասել է Ռոգովը։
Նրա խոսքով` ատոմակայանի աշխատանքն ապահովելու միակ միջոցը ռազմաճակատի գծի հեռացումն է և Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանից ուկրաինական զորքերի հետ քաշումը նրանց հրետանու հասանելիության սահմաններից այն կողմ։
Միաժամանակ Ռոգովն ընդգծել է, որ այս պահին ԶԱԷԿ-ում իրավիճակը կայուն է։ Օբյեկտը «Ռոսգվարդիայի» պաշտպանության տակ է ներքին հարթակում և Ռուսաստանի բանակի պաշտպանության տակ` արտաքինում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի երկու էներգաբլոկներն անցել են «տաք կանգառի» վիճակի, ինչը թույլ է տվել վերսկսել ջերմամատակարարումը Էներգոդարում: Դրանից հետո ուկրաինական կողմը, «Ռոսէներգոատոմի» գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաայի խոսքով, հոսանքազրկել է Զապորոժիեի ԱԷԿ-ի երկու գծերը, ինչի արդյունքում ատոմակայանն անցել 1 սեփական կարիքների ապահովմանը դիզելային գեներատորների հաշվին: