ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկը նոր պետ ունի։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Հիմնք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի առաջարկությունը` ՔԿՀ–ի պետի պաշտոնում նշանակվել է Արսեն Արզումանյանը։