Թաիրովի տներից մեկից գողացել են ջեռուցման համակարգն ամբողջությամբ. կան ձերբակալվածներ

Գողության մեջ կասկածվող 2–ից 1-ը խոստովանական ցուցմունք է տվել։ Երրորդ անձին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Դեմիրճյան փողոցի տներից մեկից նույն գյուղի 45, 47 և 49–ամյա բնակիչները գողացել են ջեռուցման համակարգի տաքացուցիչ, մարտկոցներ և շինարարական գործիքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքի մասին ոստիկանությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ հանցագործները օգտվել են տանը մարդ չլինելու հանգամանքից` պատուհանը բացել ու մտել են տուն։
«Ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել են Թաիրով գյուղի 45-ամյա, 47-ամյա և 49-ամյա 3 բնակիչ: 47-ամյա և 49-ամյա տղամարդիկ հայտնաբերվել և տեղափոխվել են բաժին, որտեղ 49-ամյա տղամարդը խոստովանել է, որ գողությունն արել են իրենք: Նրանք ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին»,– ասված է հաղորդագրությունում:
Գողոնը հայտնաբերվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 45-ամյա հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ: