Ստոլտենբերգը հայտնել է, որ Կիևին աջակցելու հարցում ՆԱՏՕ-ում լիակատար միասնություն չկա

Յենս Ստոլտենբերգ. Արխիվային լուսանկար
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ու գործընկերները «աննախադեպ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ի երկրների ճնշող մեծամասնությունը մտադիր է շարունակել աջակցել Ուկրաինային, թեև կան «որոշ ձայներ», որոնք տարբերվող կարծիք ունեն, խոստովանել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որը այցով Մեծ Բրիտանիայում է:
«Սա նորմալ իրավիճակ է ժողովրդավարական հասարակություններում, բայց ճնշող մեծամասնությունը հստակ ազդանշան է ուղարկում, որ մենք շարունակելու ենք աջակցել Ուկրաինային», - ասել է նա, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք չի վախենում Ուկրաինայից Արևմուտքի «հոգնածությունից»:
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ու գործընկերները «աննախադեպ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային»: Նա հավելել է, որ հասարակական կարծիքը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի երկրները կշարունակեն աջակցություն ցուցաբերել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։