ՌԴ ԶՈւ–ն Խերսոնի մարզում կանխել է դիվերսանտներ ուղարկելու փորձը. ՌԴ ՊՆ

HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
Դնեպրոպետրովսկի շրջանում HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արկերով զինամթերքի պահեստ է ոչնչացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՌԴ զինվորականները Նիկոլաև–Կրիվոյ Ռոգ ուղղությամբ կանխել են ուկրաինական զորքի հարձակման փորձերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ կրակային հարվածներ ստանալուց հետո ուկրաինական ստորաբաժանումները զգալի կորուստներ են կրել, ցրվել և նահանջել։
Բացի այդ, ՌԴ ստորաբաժանումները մեկ օրում հայտնաբերել և կանխել են պաշտպանության թիկունքային շրջաններ ուկրաինական դիվերսիոն–հետախուզական 12 խմբի ներթափանցման փորձ։
«Ընդհանուր առմամբ նշված ուղղությամբ ոչնչացվել է մինչև 110 ուկրաինացի զինծառայող, 8 մարտական զրահամեքենա և 14 ավտոմեքենա», – հավելել են ՌԴ ՊՆ-ից։
Բացի այդ, ռուսական ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին Դնեպրոպետրովսկի շրջանում HIMARS, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արկերի ու հրետանային զինամթերքի պահեստ են ոչնչացրել։
Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈւ–ն հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ուկրաինական 172 ռազմական ուղղաթիռ է ոչնչացրել։
Ռուսական զորքը հետ է մղել Ուկրաինայի ԶՈւ-ի հակագրոհները. ՌԴ ՊՆ
«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 332 ինքնաթիռ, 172 ուղղաթիռ, 2470 անօդաչու թռչող սարք, 388 զենիթահրթիռային համալիր, 6482 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 885 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3564 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 7152 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա», – հայտարարել է ՊՆ–ն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 258-րդ օրը։