ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է ավանդական հոգևոր- բարոյական արժեքների ամրապնդման պետական քաղաքականության հիմքերը։ Համապատասխան հրամանը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական առցանց պորտալում։
«Հանձնարարում եմ հաստատել կից ներկայացված ավանդական հոգևոր- բարոյական արժեքների պահպանման և ամրապնդման պետական քաղաքականության հիմքերը», – ասվում է փաստաթղթում։
Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը` նոյեմբերի 9-ին։