ՊԲ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել

Մարտունի. Արխիվային լուսանկար
Ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը հերթական ապատեղակատվությունն է տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. ՊԲ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր ՀՀ ՊՆ էլ հաղորդագրություն տարածեց, որ նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: