ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզան հրաժարվել է արքայական պարտականություններից, հայտնում են ԶԼՄ-ները։ Նորվեգիայի թագավորական ընտանիքի անդամի այդպիսի որոշման պատճառը ամուսնությունն է։
Մարթա Լուիզան ամուսնացել է վեցերորդ սերնդի շաման և վուդուի առցանց դասեր վարող, սևամորթ Դուրեկ Վերեթի հետ։
«Բազմաթիվ հարցեր էին առաջանում իմ և իմ սիրեցյալի դերի վերաբերյալ, ես որոշում կայացրի, որ այս պահից ի վեր ես այլևս չեմ կատարի միապետական տան պաշտոնական պարտականությունները»,- հայտնել Է արքայադուստրը, որի խոսքերը մեջբերվում են թագավորական տան հաղորդագրության մեջ:
Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը որոշել է տիտղոսը թողնել արքայադստերը, բայց ապագա փեսան արքայազն չի դառնա։ Անցյալ տարի արքայադուստր Մարթա Լուիզան հայտարարել էր աֆրոամերիկացի Դուրեկ Վերեթի հետ իր նշանադրության մասին։ ԱՄՆ-ի 48-ամյա քաղաքացի Դուրեկ Վերեթը մասնագիտանում է ոչ ավանդական բժշկության մեջ և հայտարարում է, որ «շփվում է հոգիների հետ»:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Դուրեկը հոլիվուդյան շատ աստղերի հոգևոր ուսուցիչն է, օրինակ` դերասանուհիներ Գվինեթ Փելթրոույի, Նինա Դոբրևի, Սալմա Բլերի, Բոնի Ռայթի և դերասան Անտոնիո Բանդերասի: