ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել։ Տեղեկությունը հրապարակվել է կառավարության կայքում։
Ըստ հաղորդագրության` խորհրդակցությունը տեղի է ունեցել պաշտպանության նախարարության վարչական համալիրում։
Քննարկվել է «ՀՀ զինված ուժերի 2023-2027 թթ. զարգացման պլանի» նախագիծը:
Կառավարությունը խորհրդակցության մանրամասները չի հաղորդում։