Մոսկվայում տեղի կունենա Օմբուդսմանների եվրասիական դաշինքի նիստը

ԵԱՏՄ երկրների դրոշները
Դիտորդի կարգավիճակով միջոցառմանը կմասնակցեն նաև Բելառուսը, Թուրքիան, Թուրքմենստանը և Ադրբեջանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Մոսկվայում նոյեմբերի 15-ին տեղի կունենա Օմբուդսմանների եվրասիական դաշինքի յոթերորդ նիստը: Այս մասին հայտնում է ՌԴ-ում Մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նիստում կքննարկվեն քաղաքացիների իրավական գրագիտության բարձրացման հետ կապված արդիական հարցեր։ Հաշվի կառնվեն ԵԱՏՄ անդամ պետությունների բնակչության կենսակերպն ու մշակութային արժեքների ընդհանրությունները: Օմբուդսմանները նախանշելու են խնդիրների միասնական լուծման մոտակա հեռանկարը։
Ինչպես դիմակայել գլոբալ մարտահրավերներին. փորձագետը 3 առաջարկ ունի ԵԱՏՄ երկրների համար
«Դիտորդի կարգավիճակով միջոցառմանը կմասնակցեն նաև Բելառուսը, Թուրքիան, Թուրքմենստանը և Ադրբեջանը։ Թեմայի վերաբերյալ զեկույցներով հանդես կգան ՌԴ պետական մարմինների ներկայացուցիչները»,- ասված է հաղորդագրությունում։
Օմբուդսմանների եվրասիական դաշինքը ստեղծվել է 2017 թվականին՝ ՌԴ-ում Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի մասնակցությամբ։ Դաշինքի անդամ են 9 պետության՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Սերբիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի օմբուդսմանները։