Խոշոր ավտովթար Սիսիան-Երևան ճանապարհին․ կա 8 տուժած

Խոշոր ավտովթար Սիսիան-Երևան ավտճանապարհին
Տուժածներից 5-ը գտնվում են մարզային բժշկական կենտրոնի հսկողության տակ, իսկ 3-ը տեղափոխել են մայրաքաղաք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Այսօր Սիսիան-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով 8 մարդ է տուժել, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Վթարի մասին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել այսօր ժամը 09։04-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1967 թ․) և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա․ Հ․-ն արգելափակվել է։
Խոշոր ավտովթար Սիսիան-Երևան ավտճանապարհին
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի տուժածներ Ս․ Գ․-ն (ծնված 1983 թ.), Լ․ Ս․-ն (ծնված 1983 թ.), Գ․ Ն․-ն (ծնված 1987 թ.), Ռ․ Ա․-ն (ծնված 1986 թ.), Տ․ Ա․-ն (ծնված 1994 թ.) և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի տուժածներ Ռ․ Թ․-ն (ծնված 1992 թ.), Ս․ Ա․-ն (ծնված 1963 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները նաև արգելափակումից դուրս են բերել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին։
Խոշոր ավտովթար Սիսիան-Երևան ավտճանապարհին
Վթարին անդրադարձել է նաև ՀՀ առողջապահության նախարարությունը։ Նշվում է, որ տուժածներից 5-ը գտնվում են մարզային բժշկական կենտրոնի հսկողության տակ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը միջին ծանրության են գնահատում:
«Վթարից մյուս 3 տուժածներին տեղափոխել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, և տեղափոխումն իրականացվել է սանավիացիայի միջոցով»,-հայտնում է նախարարությունը։
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում․ 3 մարդ մահացել է, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Վթար մասին shamshyan.com-ն էլ գրում է, որ վիրավորների մեջ են Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցիչն ու մի քանի ուսուցչուհիներ։
Փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։