Իրանում անկարգությունների ընթացքում ավելի քան 200 ահաբեկիչ է ձերբակալվել

Էսմայիլ Խաթիբ. Արխիվային լուսանկար
Արդեն մեկուկես ամիս է, ինչ Իրանում շարունակվում են անկարգությունները, որոնք սկսվել են սեպտեմբերի կեսերին Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Իրանի անվտանգության ծառայությունները վերջին անկարգությունների ընթացքում ձերբակալել են ավելի քան 200 ահաբեկիչների, հայտարարել է Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարության ղեկավար Էսմայիլ Խաթիբը:
«Թշնամին ձգտում է Իրանի ոչնչացնելու նախագիծ իրականացնել։ Ճիշտ նույն սխեմայի համաձայն, որը նա իրականացրել է Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Աֆղանստանում և Եմենում։ ԱՄՆ-ը համակարգել է որոշ ահաբեկչական խմբավորումներ Iran International-ի օգնությամբ (ֆարսիով ալիք է, որի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում-խմբ.) ու փաստացի ստեղծել է այդ ահաբեկչական կազմակերպությունը։
Իրանի Խաշ քաղաքում անկարգությունների մասնակիցները կրակել են քաղաքապետարանի վրա
Վերջին տվյալներով՝ անկարգությունների ժամանակ ձերբակալվել են Իրանցի ժողովրդի մոջահեդների կազմակերպության հետ կապված շուրջ 100 անձինք և ահաբեկչական խմբավորումների հետ կապված ավելի քան 150 անձինք», – Խաթիբի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Արդեն ավելի քան մեկ ամիս է` Իրանում շարունակվում են անկարգությունները, որոնք սկսվել են սեպտեմբերին Մահսա Ամինիի մահից հետո։ Աղջիկը մահացել էր բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո։ Բողոքի ցույցեր ու անկարգություններ են անցկացվել Գիլան, Խուզեստան, Բելուջիստան և Սիստան նահանգներում, Թեհրանում և Քրդստանում։