ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ այսօր ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Երեկ էլ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ևս, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: