Հայաստանում կարգելվեն ԳՁՕ սերմերը. պարզաբանում է էկոնոմիկայի փոխնախարարը

Արման Խոջոյան
ԳՁՕ բուսասերմերի ներմուծման արգելքը թույլ կտա պահպանել հայկական էնդեմիկ տեսակները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում կարգելվի գենետիկորեն ձևափոխված սերմերի և սածիլների օգտագործումը։ Համապատասխան օրինագիծը տեղական ինքնակառավարման և գյուղատնտեսության խորհրդարանական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
«Կարգելվի նման սերմերի ու տնկիների ներմուծումը և ցանկացած օգտագործում՝ բացառությամբ հետազոտական նպատակների և կառավարության կողմից սահմանված կարգի»,– ասաց փոխնախարարը։
Պաշտոնական տվյալներ չկան, թե գենետիկորեն ձևափոխված որքան մշակաբույս է ներմուծվել Հայաստան անցնող տարիների ընթացքում, և որտեղ են դրանք կիրառվել կամ բազմացվել։ Խոջոյանը դա բացատրեց մաքսատանը կամ երկրի ներսում դրանց գրանցման պահանջի բացակայությամբ։
Փոխնախարարն այդուհանդերձ նշեց, որ ԳՁՕ սերմերի նույնիսկ փոքր քանակությունը կարող է վտանգավոր ու նույնիսկ անդառնալի հետևանքներ ունենալ ՀՀ բուսական աշխարհի համար։
Ձևափոխված բույսերը կարող են խառնվել վայրի բույսերի հետ և խեղաթյուրել նրանց գենային կոդը:
2022թ–ին Հայաստանից 879 մլն ԱՄՆ դոլարի գյուղմթերք է արտահանվել, ոլորտում անկում է գրանցվել