Էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայությունն էլեկտրաէներգիայի վերավաճառք չի համարվի

Եթե որևէ տնտեսվարող էլեկտրամոբիլների լիցքավորման հաշվին այնքան սպառում ապահովի, որ ցանկանա հանդես գալ որպես էլեկտրաէներգիա վերավաճառող, ապա իրավունք կունենա էլեկտրաէներգիա արտադրողի հետ վերավաճառքի պայմանագիր կնքել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունները կդիտվեն որպես էլեկտրաէներգիայի սպառողներ և ոչ թե վերավաճառողներ։
Հայաստանում լայն տարածում ստացող այս ծառայությունը կանոնակարգելու նպատակով կառավարաությունը «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով թվարկված սպառողների շարքում առաջարկում է ավելացնել «էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցում» արտահայտությունը։
ԱԺ-ն 17 նոր էլեկտրամոբիլ ձեռք կբերի, հները մաշվել են. աշխատակազմի ղեկավար
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ կառավարությունում հաշվի են առել այն հանագամանքը, որ լիցքավորման կետերն այսօր ոչ թե էլեկտրաէներգիա են վաճառում, այլ իրենց մատուցված էլեկտրաէներգիան փոխանցում են մեկ այլ սպառողի` զրոյական սակագնով։
«Իրենք էլեկտրաէներգիա չեն վաճառում, ծառայություն են վաճառում։ Կարևորը, որ լիցքավորման կայանը գնեց էլեկտաէներգիան շուկայից, մենք այստեղ շղթան ավարտում ենք։ Իսկ հաջորդ կետը, որ ինքը վերավաճառւմ է, դա օրենքից դուրս է թողնվում, քանի որ նույն օրենքի տեսանկյունից վերավաճառք չէ»,– պարզաբանեց Տերտերյանը։
Փոխնախարարի խոսքով` կառավարությունը փորձում է հեշտացնել կարգավորումն ու դրանով խթանել լիցքավորման կետերի ավելացումը։
Մեկ էլեկտրամոբիլ` 2 ավտոմեքենայի փոխարեն. ԿԲ–ն թարմացնում է ավտոպարկն ու կրճատում ծախսերը
Բայց եթե որևէ տնտեսվարող էլեկտրամոբիլների լիցքավորման հաշվին այնքան սպառում ապահովի, որ ցանկանա հանդես գալ որպես էլեկտրաէներգիա վերավաճառող, ապա իրավունք կունենա էլեկտրաէներգիաարտադրողի հետ վերավաճառքի պայմանագիր կնքել` իրավակարգավորման ու սակագնային այլ դաշտ տեղափոխվելով։