ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ԱԺ աշխատակազմը որոշել է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել շենքի համար։ Այդ նպատակով ԱԺ դարպասները նորից զոդում են և պարիսպների երկայնքով փշալար անցկացնում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները գրել էին, որ ԱԺ պարիսպների երկայնքով փշալար են անցկացնում և պատի երկարությամբ նաև հոսանքալարեր են անցնում, ուստի չի բացառվում, որ հոսանք միացվի փշալարերին։
«Այս աշխատանքները պետք է իրականացվեին շատ ավելի վաղ, բայց որոշակի պատճառներով դրանք հետաձգվել էին, իսկ այժմ իրականացվում են»,- ասաց Խաչատրյանը։
Նա հերքեց այն լուրերը, թե հնարավոր է` հոսանք միացվի փշալարերին։