Արմավիրի մարզում տարեց տղամարդու կիսամոխրացած դի են հայտնաբերել

Հրշեջներ. արխիվային լուսանկար
Հրդեհը մարվել է տեղի ուժերով, դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները դին հայտնաբերել են տան ներսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Այգեվան գյուղի Վահան Աղախանյանի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։Կրակը մարելուց հետո տանը տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ հաղորդագրության` փրկարար ծառայությունը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 15։15-ի սահմանում, դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ։
«Տեղի ուժերով հրդեհը մարվել է, հրշեջ-փրկարարները տան ներսում` մահճակալին, հայտնաբերել են նույն տան բնակիչ 83-ամյա Ժորժիկ Ա․-ի դին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ»,– նշում է կայքը։
Նախնական տեղեկություններով՝ տղամարդու մահվան պատճառ է դարձել ծխախոտից առաջացած հրդեհը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Պեմզաշենում սպանել են մորն ու 2 երեխաներին