ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին սպառնում են, իսկ դիվանագիտական առաքելության աշխատանքը փորձում են արգելափակել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
«Ինչ վերաբերում է սպառնալիքներին, դրանք իսկապես հազվագյուտ չեն։ Սովորական և էլեկտրոնային փոստով, սոցցանցերի միջոցով չարակամները փորձում են վախեցնել դիվանագետներին և նրանց ընտանիքի անդամներին։ Խոսում են աղաղակող դեպքերի մասին, երբ ցուցարարները, օրինակ, փորձել են արգելափակել մուտքը Ռուսաստանի օրվա առիթով ընդունելության ժամանող հյուրերի համար»,-հայտարարել է նա։
Անտոնովը նշել է, որ դեսպանատան դարպասների մոտ հանրահավաքներ են լինում, «երբ էմոցիաները սահմանն անցնում են», և որ ինքն անձամբ նույնպես բախվել է սպառնալիքների: