ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Բուլղարիայի սահմանապահ ոստիկանության ծառայողը սպանվել է Թուրքիայի հետ սահմանին անհայտ անձի կողմից արձակած կրակոցից։ Այս մասին հայտնում է բուլղարական BTA գործակալությունը ՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ի երեկոյան։ Գոլյամ-Դերվենտ գյուղի մոտ անհայտ անձը կրակել է սահմանային ոստիկանության աշխատակցի և զինծառայողի վրա, որոնք հսկում էին սահմանը։ Ոստիկանության աշխատակիցը տեղում մահացել է, իսկ զինծառայողը մնացել է անվնաս։
Դեպքի վայր են մեկնել սահմանապահ խմբեր։ Ենթադրվում է, որ անհատ անձը գտնվում է Թուրքիայում։ Տարածքում անօրինական միգրանտներ չեն հայտնաբերվել։
Միջադեպի մասին ծանուցվել է Թուրքիայի իշխանություններին։