Շվեյցարիայում բուլղարացի «ստրկատերեր» են ձերբակալվել

Ոստիկաններ Ստոկհոլմում. Արխիվային լուսանկար
Տեղական օրենսդրության համաձայն՝ նրանց մինչև 20 տարի ազատազրկում է սպառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Բուլղարիայի մի խումբ քաղաքացիներ, որոնց կասկածում են մարդկանց մուրացկանության ու մարմնավաճառության հարկադրելու նպատակով միջազգային մաքսանենգության կազմակերպման մեջ, ձերբակալվել են Շվեյցարիայում։ Տեղեկությունը հաղորդում է Բուլղարիայի ազգային ռադիոն (BNR):
Բոլոր ձերբակալվածները եղել են երկրի հյուսիս-կենտրոնական շրջանի Լուկովիտ (Լովեչսկի շրջան) քաղաքից։ Այսօր առավոտյան Շվեյցարիայի դատախազության աշխատակիցներն ու քննիչները ժամանել են Լուկովիտ՝ քաղաքի գնչուական թաղամասում հատուկ գործողություն իրականացնելու համար: Ամբողջ շրջանը շրջափակվել է բուլղարական ժանդարմերիայի և ոստիկանական հատուկ նշանակության ջոկատի ուժերով։
«Մենք հարցաքննում ենք վկաներին, խուզարկությունների ժամանակ գտել ենք նյութեր, որոնք անհրաժեշտ էին մեր շվեյցարացի գործընկերներին։ Հայտնաբերվել են բանկային փաստաթղթեր, որոնց միջոցով դրամական փոխանցումներ են իրականացվել», - հայտարարել է Բուլղարիայի գլխավոր դատախազի տեղակալ Բորիսլավ Սարաֆովը։
Նրա խոսքով՝ շվեյցարացի քննիչները խմբավորման գործունեությունը որակել են որպես «շահագործում և ստրկության մեջ պահել»։ Ժնև և Լուգանո տեղափոխված քաղաքացիների վիճակը շատ ծանր էր. նրանք ստիպված էին զբաղվել մարմնավաճառությամբ կամ մուրացկանությամբ և ապրում էին կամուրջների տակ։
Վեց ձերբակալվածներ կներկայանան Շվեյցարիայի դատարան։ Տեղական օրենսդրության համաձայն՝ նրանց մինչև 20 տարի ազատազրկում է սպառնում։