Նյու Յորքում կայացել է Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի մրցանակաբաշխության արարողությունը՝ CFDA Awards 2022։ Հյուրերի թվում էին ինչպես հայտնի, այնպես էլ սկսնակ, բայց ոչ պակաս շքեղ մոդելներ:
Մրցանակներ են հանձնվել նորաձևության արդյունաբերության երիտասարդ տաղանդներին և ֆեյշն ինդուստրիայի առանցքային խաղացողներին:
Միջոցառման հյուրերի թվում էին Քիմ Քարդաշյանը, Ջիջի Հադիդը, Շերը, Լենի Կրավիցը, Վանեսա Հաջենսը, Ջուլիա Ֆոքսը, Քեթի Հոլմսը և այլ հայտնիներ։
«CFDA Fashion Awards 2022-ի շրջանակում մենք ոչ միայն կպատվենք ամերիկյան լավագույն, փայլուն դիզայներներին, այլև կնշենք CFDA-ի տարեդարձը՝ 60 տարին»,-ավելի վաղ նշել էր CFDA-ի գլխավոր տնօրեն Սթիվեն Քոլբը։
Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհուրդը զբաղվում է նորաձևության ստանդարտների մշակմամբ, ԱՄՆ նորաձևության արդյունաբերության խնդիրների լուծմամբ և ամերիկյան նորաձևության գործիչների աշխատանքի համակարգմամբ:
Ներկայումս խորհուրդը միավորում է տղամարդկանց և կանանց հագուստի ավելի քան 470 մոդելավորողների, ոսկերիչների, ինչպես նաև աքսեսուարների դիզայներների։