ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը կֆինանսավորի Իրանում 948 կիլոմետր երկարությամբ նավթատարի շինարարությունը: Տեղեկությունը հայտնում է «Mehr» գործակալությունը:
Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է իրանական «Sina Energy Gostar Holding» ընկերության և ռուսական «Промсырьеимпорт»–ի միջև։
Ռաֆսանջանից մինչև Մաշհադ ձգվող նավթամուղի հզորությունները թույլ կտան օրական 150 հազար բարել նավթ մղել։
Խոշոր ենթակառուցվածքների կառուցումը կտևի չորս տարի։ Նախագծի արժեքի մասին չի հաղորդվում։