Նոյեմբերի 8-ին կդիտվի Լուսնի լրիվ խավարում. Հայաստանից հնարավոր կլինի՞ տեսնել

Լուսնի խավարում
Խավարման ժամանակ Լուսինը լուսավորված է լինում կարմրավուն լույսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Այսօր կդիտվի Լուսնի լրիվ խավարում: Այս անգամ երևույթը կարելի է տեսնել Ասիայից, Ավստրալիայից, Խաղաղ օվկիանոսից, Ամերիկայից։ Տեղեկությունը հայտնում է Բյուրականի աստղադիտարանը։
«Ցավոք, Հայաստանից հնարավոր չէ դիտել, քանի որ այդ ժամանակ այստեղ ցերեկ է»,– ասված է հաղորդագրությունում։
Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ երկնային մարմինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջը, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է այն:
Խավարման ժամանակ Լուսինը լուսավորված է լինում կարմրավուն լույսով, ինչը շատ գեղեցիկ տեսք է հաղորդում այդ երկնային մարմնին:
Խավարման կիսաստվերը կսկսվի Երևանի ժամանակով 12։02-ին և կավարտվի 17։56։ Ցանկացողները կարող են խավարմանը հետևել այստեղ։