ԻՊ–ը հետխորհրդային երկրների նախագծերի դեմ գործողություններ է պատրաստում. ԱՊՀ ՀԱԿ

Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևը հայտարարությամբ է հանդես եկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Իսլամական պետությունը (ԻՊ, ԻԼԻՊ – ՌԴ–ում և մի շարք երկրներում արգելված ահաբեկչական խմբավորում) հետխորհրդային երկրներում, ինչպես նաև Աֆղանստանում ակտիվացրել է գործողությունները միջազգային նախագծերի դեմ։ Այս մասին այսօր հայտարարել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևը։
Եվրոպացիները Թուրքիային կասկածում են ԻԼԻՊ-ի հետ համագործակցության մեջ
Տաշքենդում այսօր բացվել է «Ժամանակակից անվտանգություն. Մարտահրավերներ և որոշումներ» ՇՀԿ–ի տարածաշրջանային հակակոռուպցիոն կառույցի միջազգային գիտապրակտիկ 8-րդ համաժողովը։
«Նկատվում է ԻԼԻՊ–ի ակտիվությունը նաև հետխորհրդային տարածքի երկրներում միջազգային նախագծերի դեմ գործողությունների պլանավորման ուղղությամբ», – համաժողովի ժամանակ ասել է Սիսոևը։
Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը նշել է, որ Չինաստանի, Ռուսաստանի, Պակիստանի և Թուրքիայի` այսպես կոչված ստրկության դեմ ջիհադ իրականացնելու խմբավորումների առաջնորդների կոչերը վտանգի տակ են դնում Թերմեզ–Քաբուլ–Փեշավար խոշոր երկաթուղային միջանցքի և Թուրքմենստան–Աֆղանստան–Պակիստան–Հնդկաստան գազատարի շինարարությունը։
Պուտինն ու Էրդողանը կարևորել են ջանքերի համախմբումը ԻԼԻՊ–ի դեմ պայքարում