Գյումրիում ձիուն դաժանորեն շահագործելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Գյումրի
Համացանցում հրապարակված տեսանյութում երևում էր, որ Գյումրիում հայտնի ֆայտոնի ձին արնաքամ վիճակում չի կարողանում քայլել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Սոցիալական ցանցում «Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով բաց վերքերով» վերտառությամբ հրապարկման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանությունն իրականացրել է ստուգողական գործողություններ, և հրապարակման հիման վրա ոստիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 6–ին համացանցում մի տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, որ Գյումրիում հայտնի ֆայտոնի ձին արնաքամ վիճակում չի կարողանում քայլել։
Նիկոլ Փաշինյանը Գյումրի մտավ ֆայտոնով