Երբ պաշտոնյան քննադատում է դատական ակտը, պետք է պաշտոնավարման ցմահ արգելք ունենա. Օրբելյան

Արամ Օրբելյան
Արամ Օրբելյանը կարծում է, որ դատավորի անկախությունն ապահովելու լրջագույն խնդիր կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Քրեական օրենսգրքով պետք է պաշտոնավարման ցմահ արգելք նախատեսել պետական պաշտոն զբաղեցնող որևէ անձի կողմից դատական համակարգի որևէ որոշում քննադատելու համար։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ այս տեսակետը հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը։
Նրա խոսքով` դատական համակարգում դատավորի անկախությունն ապահովելու լրջագույն խնդիր կա։
«Քրեական գործերով լրջագույն խնդիր կա` ցանկացած միջնորդություն, որը կարող է բերել գործի ավարտին, չի քննարկվում, հետաձգվում է կամ էլ առանց քննության է մնում, ասում են՝ ապացույցները հետազոտենք, վերադառնանք։ Հարցն այն է, որ նման որոշումները, մանավանդ եթե հնչեղ գործերով են, առաջացնում են քաղաքական իշխանությունների համապատասխան ագրեսիվ արձագանքը»,- ասաց Օրբելյանը։
Հենց այդ պատճառով էլ, ըստ նրա, պետք է պաշտոնյայի կողմից դատական ակտը քննադատելու համար նախատեսել պաշտոնավարման ցմահ արգելք։
Խնդիրներ, որոնց մասին լռել են ՀՀ–ում. ո՞ր գործառույթները չպետք է կատարեն դատավորները