ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը երկու համերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի մամուլի ծառայությունը։
«Համերգը տեղի կունենա նոյեմբերի 18–ին և 19-ին։ Ծրագրում կհնչեն Լիստի, Ռախմանինովի ու Չայկովսկու ստեղծագործությունները»,– ասված է հաղորդագրությունում։
Իսկ մինչ այդ Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը և դաշնակահար Միխայիլ Պլետնևը նոյեմբերի 17-ին ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: