Բերեզովսկին Հայաստանի հավաքական է հրավիրել 25 խաղացողի

Արխիվային լուսանկար
Առաջին անգամ ազգային հավաքական են հրավիրվել ռուսական «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը, «Ուրարտուի» պաշտպան Արման Ղազարյանը, Նիդերլանդների «Գո Ըհեդ Իգլս» ակումբի պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին առաջիկա ընկերական հանդիպումներին պատրաստվելու համար հրավիրել է 25 խաղացողի, հայտնում են ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից։
Նոյեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Կոսովոյին, նոյեմբերի 19-ին՝ Ալբանիային։

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Հենրի Ավագյան - ԲԿՄԱ
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Ավենտիս Ավենտիսյան - «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Արման Ղազարյան - «Ուրարտու»
Հակոբ Հակոբյան - «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Էդգար Բաբայան - «Ռաններս» (Դանիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Պետրոս Ավետիսյան - «Ակժայիկ» (Ղազախստան)
Արթուր Գալոյան - «Ալանիա» (Ռուսաստան)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»
Սերոբ Գալստյան - «Արարատ»
Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ
Առաջին անգամ ազգային հավաքական են հրավիրվել ռուսական «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը, «Ուրարտուի» պաշտպան Արման Ղազարյանը, Նիդերլանդների «Գո Ըհեդ Իգլս» ակումբի պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը: Որոշակի ընդմիջումից հետո հավաքական է հրավիրվել ղազախական «Ակժայիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը:
Մեկնաբանելով հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ Ռոման Բերեզովսկին նշել է.ց
«Որոշել ենք հանգստի հնարավորություն տալ մի շարք փորձառու ֆուտբոլիստների, ևս մի քանիսը չեն հրավիրվել վնասվածքների պատճառով։ Այս ընկերական հանդիպումները փորձարկումներ կատարելու և գործի մեջ նոր ֆուտբոլիստներ տեսնելու լավ հնարավորություն է մեզ համար»:
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը նոյեմբերի 13-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ նոյեմբերի 14-ի առավոտյան չարտերային թռիչքով կմեկնի Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա:
Ընկերական հանդիպումների ժամանակացույցը
Նոյեմբերի 16. Կոսովո - Հայաստան՝ 21:00
Նոյեմբերի 19. Ալբանիա - Հայաստան՝ 20:30
Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով