Արմեն Փամբուխչյանը N զորամասում հանդիպել է մարտական ծառայության մեկնող փրկարարներին

Փրկարարները մարտական ծառայություն են իրականացնելու պետական սահմանի երկու մարտական հենակետերում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է ՀՀ ՊՆ N զորամասերից մեկը և հանդիպել է վարժական հավաքի մասնակիցներին և մարտական ծառայության մեկնող փրկարար ծառայության ծառայողներին: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Փամբուխչյանը զրուցել է անձնակազմի հետ և մաղթել անփորձանք ծառայություն»,-նշված է հաղորդագրության մեջ։
Վարժական հավաքի մասնակիցների ջոկատը կազմավորվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից:
Արմեն Փամբուխչյանը N զորամասում հանդիպել է մարտական ծառայության մեկնող փրկարարներին
Մարտական ծառայություն իրականացնելու են պետական սահմանի երկու մարտական հենակետերում: