Արմեն Գրիգորյանը ներկայացրել է անվտանգային իրավիճակի վերաբերյալ ՀՀ մոտեցումները

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի պետքարտուղարի տեղակալ Մարչին Պշիդաչի հետ
Արմեն Գրիգորյանն ու Մարչին Պշիդաչին քննարկել են երկկողմ հետաքրքրության շրջանակին անչվող այլ հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի անվտանգության, ամերիկյան, ասիական և արևելյան քաղաքականության հարցերով պետքարտուղարի տեղակալ Մարչին Պշիդաչի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ԱԽ քարտուղարի՝ Լեհաստան աշխատանքային այցի շրջանակներում: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
«Անդրադառնալով տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի՝ ԱԽ քարտուղարը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է անվտանգային իրավիճակի վերաբերյալ Հայաստանի գնահատականներն ու մոտեցումները»,– ասված է հաղորդագրությունում:
Զրուցակիցները կարևորել են Լեհաստանի՝ որպես ԵԱՀԿ համանախագահող երկրի դերակատարումը տարածաշրջանային կայունությանը նպաստելու գործում: Քննարկվել են երկկողմ հետաքրքրության շրջանակին անչվող այլ հարցեր:
Նշենք, որ այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է նաև Լեհաստանի պետքարտուղար, Ազգային Անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Շիեվիերայի հետ:
Հիշեցնենք` նոյեմբերի 8-10-ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կլինի Լեհաստանի Հանրապետությունում, Նիդեռլանդների Թագավորությունում և Լիտվայի Հանրապետությունում: