Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի Ազգային Անվտանգության բյուրոյի ղեկավարի հետ

Արմեն Գրիգորյանն ու Յացեկ Շիեվիերան պայմանավորվել են շարունակել երկկողմ քննարկումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 8-ին Լեհաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի պետքարտուղար, Ազգային Անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Շիեվիերայի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
«Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային ներկա իրավիճակը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցներն ուղենշել են անվտանգային ոլորտում համագործակցության հեռանկարները և պայմանավորվել շարունակել երկկողմ քննարկումները:
Հիշեցնենք` նոյեմբերի 8-10-ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով լինելու էր Լեհաստանի Հանրապետությունում, Նիդեռլանդների Թագավորությունում և Լիտվայի Հանրապետությունում: