Ալիևը փորձել է այլախեղել արցախյան հակամարտության բովանդակությունը. ՀՀ նախագահ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ահմեդ Աբուլ Ղեյթի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը իր մտահոգություններն է հայտնել վերջերս Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթի մի շարք հակահայկական և իրականության հետ կապ չունեցող դրվագների վերաբերյալ։ Նա այս մասին ասել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Ադրբեջանի նախագահը փորձել է այլախեղել ղարաբաղյան հակամարտության բովանդակությունը և այն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն»,– ասել է ՀՀ նախագահը։
Ահմեդ Աբուլ Ղեյթին ի պատասխան ՀՀ նախագահի մտահոգությանը նշել է, որ շահագրգիռ է քայլեր ձեռնարկել հնարավորինս թյուրընկալումները հարթելու ուղղությամբ և նպաստել սեփական դիրքորոշումը ներկայացնելու հայկական կողմի իրավունքի ապահովմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ են կատարվել նաև հայ-արաբական հարաբերություններին։