Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ ՀՀ–ում կմեկնարկի Զինվորի տան նոր նախագիծը

Զինվորի տուն
Ռուսական նվագախումբը համերգ կտա, իսկ տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի վերականգնողական կենտրոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Զինվորի տան» նոր նախագիծը, որը կոչվում է «Armenia 301»։ Տեղեկությունը հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը` նշելով, որ նախագծի խորհուրդը միասնականությունն է և համայն հայության համախմբումը մեկ գաղափարի շուրջ՝ շարունակել օգնել, աջակցել, բարեկեցիկ կյանք ու ապագա ապահովել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձանց։
Ըստ հաղորդագրության` նոյեմբերի 27-ին և 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ տեղի են ունենալու Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերը:
Տղաները հայտնվում են ուղղահայաց դիրքում. Զինվորի տունն արդեն էկզոսկելետոն ունի
Համերգի ընթացքում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչելու են հայ, ռուս և արևմտաեվրոպական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Որպես մենակատար նվագախմբի հետ հանդես է գալու հայազգի հանրահայտ մեներգչուհի, Մեծ թատրոնի մենակատար Աննա Ագլատովան:
Համերգի տոմսերից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:
Վերականգնողական բուժօգնության կարիք էլ կլինի. Ավանեսյանը` վիրավոր զինծառայողների մասին