ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ճապոնիայի ամենահյուսիսային՝ Հոկայդո կղզում թռչնագրիպի բռնկման պատճառով մոտ 150 հազար հավ կոչնչացվի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Կիոդո» գործակալությանը:
Նախօրեին ֆերմաներից մեկում 60 սատկած թռչուն է հայտնաբերվել։ Գենետիկական վերլուծությունը հաստատել է թռչնագրիպի բարձր պաթոգեն շտամի առկայությունը:
Սա Հոկայդոյում այս աշնանը թռչնագրիպի երկրորդ բռնկումն է:
Կարանտին է մտցվել հավերի ու ձվերի տեղափոխման վրա՝ գյուղացիական տնտեսությունների գոտու շուրջ 3 կիլոմետրանոց շառավղով, որտեղ հիվանդության օջախներ են հայտնաբերվել։ Արգելվել է հավերի ու ձվերի արտահանումը 10-կիլոմետրանոց գոտուց դուրս:
Ընդամենը երկու շաբաթ առաջ Ճապոնիայում առաջին բռնկման սկսվելուց հետո ենթակա է ոչնչացման 2,4 մլն հավ։