ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 -ի Սիսիան-Քաջարան հատված։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նշվում է, որ պատվիրակությանն ուղեկցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը։
Սիսիան-Քաջարան 60 կմ-ոց նոր ճանապարհ կկառուցվի
«Բանկի ներկայացուցիչները՝ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Նիանշան Ժանգի գլխավորությամբ, ծանոթացել են նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան մոտ 60 կմ ճանապարհահատվածի ծրագրին, ճանապարհի՝ նախագծով սահմանված տեխնիկական պարամետրերին, զրուցել են հարակից բնակավայրերի բնակիչների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Սիսիան-Քաջարան 60 կմ-ոց նոր ճանապարհ կկառուցվի
Հիշեցնենք, որ 2-րդ տեխնիկական կարգի Սիսիան-Քաջարան 60կմ նոր ճանապարհը, որն անցնելու է լեռնային բարդ ռելիեֆով, ներառելու է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ):