Ռուսաստանը կոչով դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին. Պեսկով

Դմիտրի Պեսկով
Լրագրողները ՌԴ նախագահի խոսնակին հարցրել են, թե ինչպես են Կրեմլում արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված փոխհրաձգության մասին լուրերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը: Lրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք նախկինի պես կոչ ենք անում երկու երկրներին զերծ մնալ որևէ գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված փոխհրաձգության մասին լուրերին:
Հիշեցնենք` Հայաստանի պաշտպանության նախարարությունն առավոտյան հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանն իր հերթին հայտարարեց, որ հայկական կողն է հրաձգային զենք կիրառել։
Վաշինգտոնում այսօր կհանդիպեն Միրզոյանը, Բայրամովն ու Բլինկենը