ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՌԴ կենտրոնական և հարավային մասի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 15-ը։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսավիացիան»։
Ժամանակավորապես սահմանափակված են թռիչքները դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերեպոլի և Էլիստայի օդանավակայաններ։
Ռուսաստանի հարավում թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից։