Ռուս մասնագետները բարձր են գնահատել ՀՀ ԱԻՆ հետախույզ կինոլոգների կարողությունները

Ռուս մասնագետները գնահատել են ՀՀ ԱԻՆ-ի հետախույզ կինոլոգիական ջոկատի կարողությունները
ՌԴ-ից ժամանած մասնագետները մեկ ամիս շարունակ մարզել են կինոլոգիական ջոկատի չորքոտանիներին, նոր գիտելիքներ փոխանցել հրահանգիչներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ռուս մասնագետները գնահատել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ կինոլոգիական ջոկատի կարողությունները, որոնք ստուգարք են հանձնել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՌԴ-ից ժամանած մասնագետները մեկ ամիս շարունակ մարզել են ջոկատի չորքոտանիներին, նոր գիտելիքներ փոխանցել հրահանգիչներին։
Ռուս մասնագետները գնահատել են ՀՀ ԱԻՆ-ի հետախույզ կինոլոգիական ջոկատի կարողությունները
«Հետախույզ կինոլոգները կատարել են մի շարք առաջադրանքներ և հաղթահարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները։ Ռուս մասնագետները բարձր են գնահատել ջոկատի հմտությունները և իրականացրած աշխատանքը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ստուգարքին հետևել են ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։
1 / 2

Ռուս մասնագետները գնահատել են ՀՀ ԱԻՆ-ի հետախույզ կինոլոգիական ջոկատի կարողությունները

2 / 2

Ռուս մասնագետները գնահատել են ՀՀ ԱԻՆ-ի հետախույզ կինոլոգիական ջոկատի կարողությունները