Պուտինը Միխայիլ Ամիրխանյանին պարգևատրել է Պուշկինի մեդալով. պարգևը հանձնել է ՌԴ դեսպանը

Գիտնական Միխայիլ Ամիրխանյանը պարգևատրվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի գիտական ղեկավար Միխայիլ Ամիրխանյանին է հանձնել Պուշկինի մեդալը, որով նրան պարգևատրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական և խորքային շահերն ընդհանուր են․ Կոպիրկին
Ամիրխանյանը Ռուսաստանի պետական մրցանակի է արժանացել գրականության, կրթության բնագավառում Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերի պահպանման և ամրապնդման, ինչպես նաև ռուսագիտության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար։

«Ես լիազորված եմ Ձեզ հանձնել վաստակած պետական պարգևը։ Ռուսաստանի նախագահը Ձեզ պարգևատրել է Պուշկինի մեդալով ՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»,-Բրյուսովի անվան համալսարանում, Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, ասել է Կոպիրկինը

Նա նաև շնորհավորել է Ամիրխանյանին 90-ամյա հոբելյանի առթիվ։
Միքայել Ամիրխանյանը ծնվել է 1932 թվականի նոյեմբերի 5-ին Պոկրովկա (այժմ՝ Ուրասար,Լոռու մարզ) գյուղում։ 1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1972-1980 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի դասախոս, 1980-1995 թվականներին՝ Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի դասախոս։ 1995-2000 թվականներին եղել է Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի ռուս գրականության ամբիոնի վարիչ, միաժամանակ 1991 թվականին հիմնադրել և ղեկավարել է Երևանի հումանիտար ինստիտուտը, որտեղ ուսումնասիրվում են չինարեն, ճապոներեն, հնդկերեն, հունարեն, իսպաներեն, իտալերեն և այլ լեզուներ։
Միխայիլ Ամիրխանյան
Հիշեցնենք, որ Պուշկինի մեդալը շնորհվում է Ռուսաստանի քաղաքացիներին և օտարերկրացիներին մշակույթի և արվեստի, կրթության, հումանիտար գիտությունների և գրականության բնագավառում ունեցած վաստակի, մշակութային ժառանգության ուսումնասիրության և պահպանման, մերձեցման և փոխհարստացման գործում մեծ ավանդի համար։
Պուշկինի մեդալը պատրաստված է արծաթից։ Մեդալի ճակատային մասում Ալեքսանդր Պուշկինի նկարն է։ Մեդալի հակառակ կողմում՝ կենտրոնում, Պուշկինի ստորագրության ռելիեֆային պատկերը, դրա տակ՝ մեդալի համարը։
Պուտինի անունից. Հաղթանակի 75–ամյակի առթիվ հայ վետերանները մեդալ և դրամական պարգև ստացան
Հավելենք, որ սա պրոֆեսոր Ամիրխանյանի առաջին պետական մրցանակը չէ. 2012 թվականին նա պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից սահմանված «Գրիգոր Նարեկացի» մեդալով։
Ամիրխանյանի ներդրումը մշակույթի մեջ հսկայական է. նա ավելի քան 35 գիտական աշխատությունների հեղինակ է, հենց նրա շնորհիվ են կազմակերպվել գիտաժողովներ՝ նվիրված Նիկոլայ Գոգոլի, Միխայիլ Լերմոնտովի, Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի կյանքին և գործունեությանը։ Նրա հետազոտությունները գրականության ոլորտում մեծ արժեք են ներկայացնում: