Խոշոր վթար Թուրքիայում. մահացածներ ու տուժածներ կան

Շտապօգնության ավտոմեքենա
Թուրքիայում բախվել են ուղևորատար ավտոբուսն ու երկու բեռնատարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կան մահացածներ և տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
«Թութի շրջանային կենտրոնում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ուղևորատար ավտոբուսի և երկու բեռնատարների մասնակցությամբ, որոնցից մեկը բեռնված է եղել ճակնդեղով»,–ասված է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր են մեկնել բժիշկների, հրշեջների և ժանդարմների խմբերը։ Փրկարարները մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի հանգցնեն բախման հետևանքով բռնկված հրդեհը։
Վթարի հետևանքով 7 մարդ է մահացել, ևս 11-ը՝ վնասվածքներ ստացել։ Տուժածներից 2-ի վիճակը գնահատվում է ծանր։
Թուրքիայում անօրինական միգրանտներով ավտոբուս է շրջվել, զոհեր կան