Կառավարական ամառանոցների մոտ ինքնահրկիզված քաղաքու վիճակը ծանր է. ԱՆ

Արխիվային լուսանկար
Քաղաքացին Այրվածքաբանության ազգային կենտրոնում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Կառավարական ամառանոցների մոտ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու վիճակը բժիշկները ծանր են գնահատում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
«Քաղաքացին գտնվում է Այրվածաքաբանության ազգային կենտրոնում։ Այս պահին նրա վիճակը ծանր են գնահատում»,– նշեց Խաչատրյանը։
Մեր տեղեկություններով՝ քաղաքացին ներքին օրգանների 20 տոկոս, արտաքին՝ 60 տոկոս այրվածքներ է ստացել։
Հիշեցնենք` նոյեմբերի 6-ին, ժամը 21։27-ին, քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել կառավարական ամառանոցների մոտ` Երևանի Պարոնյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։