ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Արթուր Դավթյանին

Արթուր Դավթյան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մարմնամարզիկ Արթուր Դավթյանին։
«Հայաստանի Հանրապետության օրհներգը առաջին անգամ հնչեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում։ Շնորհակալություն հենացատկի աշխարհի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նվաճել է Լիվերպուլի սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Հայ մարմնամարզիկը 15.050 միավորով լավագույնն էր հենացատկում։
Նշենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության չեմպիոն ունենք։