Հեռուստաընկերությունների դեմ հարուցված վարչական վարույթների թիվը նվազել է. Տիգրան Հակոբյան

Հեռուստացույց
ՀՌՀ նախագահը հայտնեց` մեթոդաբանություն չկա, որպեսզի կարողանան հասկանալ` իրենք այս տարի նախորդից վատ են աշխատել, թե հեռուստաընկերություններն են սկսել ավելի քիչ իրավախախտումներ կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ հեռուստաընկերությունների դեմ հարուցված վարչական վարույթների թիվը 43 է եղել` ի տարբերություն նախորդ տարվա 85-ի։ Ազգային ժողովում 2023թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ տեղեկությունը հայտնեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Հ2-ը մայրաքաղաքային սլոթում չի հեռարձակվի. հեռուստաալիքը 55 միավոր է ստացել
«Այս տարի հարուցված վարույթների թիվը գրեթե կիսով չափ կրճատվել է, իսկ 2011-2018 թվականներին ընդամենը 15 վարչական վարույթ է հարուցվել հեռուստաընկերությունների դեմ։ Հիմա ինչպե՞ս մեկնաբանենք այս թվերը, երբ մեզնից գնահատական են պահանջում` ՀՌՀ–ն նախորդ տարի լա՞վ է աշխատել, թե՞ հեռուստաընկերություններն են սկսել ավելի քիչ իրավախախտումներ կատարել»,–ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` սա մի խնդիր է, որը հստակ մեթոդաբանություն է պահանջում, որին, ցավոք, 2-3 տարիների ընթացքում չեն կարողանում հասնել։
Հայտնի է` որքան գումար կծախսվի «Մանկական Եվրատեսիլը» Հայաստանում անցկացնելու համար