Երևանի քաղաքապետարանի վերահսկողական վարչությունը նոր պետ ունի

Հրաչյա Սարգսյան. Արխիվային լուսանկար
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում նոր նշանակում է տեղի ունեցել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ աշխատակազմի վերահսկողության վարչության պետ է նշանակվել Վահան Արսենյանը:
Այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարեց Սարգսյանն ու ներկայացրեց Արսենյանին։
«Պարոն Արսենյան, շնորհավորում եմ ձեզ, կարծում եմ՝ այն աշխատանքները, որոնք ունենք քաղաքապետարանում և համատեղ պետք է իրականացնենք, ձեր փորձով հնարավոր կլինի էլ ավելի արդյունավետ իրականացնել»,-ասաց քաղաքապետը:
Տեղեկացնենք, որ օգոստոսի 22-ին Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ Արթուր Ավետիսյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: