Չինաստանը շատացրել է նավթի ներմուծումը. ինչ է դա նշանակում համաշխարհային տնտեսության համար

Չինական նավթավերամշակման գործարանները նավթ են ներմուծում, քանի որ բենզին և այլ վառելիք արտահանելը շահավետ է դարձել։ Տնային գործարանների պահանջարկը դեռևս համեմատաբար թույլ է. տնտեսությանն օգնում են խոշոր ենթակառուցվածքային նախագծերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Չինաստանը մայիսից ի վեր առաջին անգամ ավելացրել է նավթի ներմուծումը, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները՝ հղում անելով ՉԺՀ-ի մաքսային վիճակագրությանը։ Հոկտեմբերին Չինաստանը գնել է 43,1 մլն տոննա նավթ, ինչը 4 տոկոսով ավելի է, քան սեպտեմբերին։
Չինաստանը նավթի ամենամեծ համաշխարհային սպառողն է, ուստի դրա գնման ավելացումը, ընդհանուր առմամբ, արդյունաբերության աճ է նշանակում: Բայց այս անգամ իրավիճակն այլ է. Չինաստանի նավթավերամշակման գործարաններին ձեռնտու է դարձել բենզին (և այլ վառելիք) վաճառել ոչ միայն իրենց գործարաններին և ֆաբրիկաներին,այլև երկրից դուրս։
2023-ի տնտեսական կանխատեսումները զգուշավոր են. պարենը, նավթն ու պղինձը կէժանանան
Որպեսզի երկրի ներսում էներգակիրների դեֆիցիտ չառաջանա, Չինաստանը քվոտավորում է դրանց արտահանումը։ Բայց այս անգամ Պեկինը զիջումների է գնացել իր նավթավերամշակման գործարաններին և ավելացրել է արտահանման քվոտան, որպեսզի նրանց թույլ տա գումար վաստակել վառելիքի համաշխարհային գների աճի պայմաններում:
«Չինաստանում վառելիքի ներմուծման աճը հիմնականում կապված է արտահանման քվոտաների հետ։ Տնային պահանջարկը շարունակում է թույլ մնալ»,-հաստատել է Vortexa Ltd վերլուծական ընկերության փորձագետ Էմմա Լին։
Այն պայմաններում, երբ չինական արդյունաբերությունը (ոչ թե նավթային հատվածը, այլ ինդուստրիան առհասարակ) չի վերականգնում արտադրության ծավալները, պղնձի ներմուծումը երկիր պետք է պակասեր, իսկ դրա համաշխարհային գները կնվազեին (ինչը ձեռնտու չէր լինի Հայաստանի համար)։
ԵԱՏՄ-ն խորհրդակցություններից հետո նախատեսում է գազի և նավթի համաձայնագրերի ստորագրում
Բայց այս ամիսների ընթացքում Չինաստանի իշխանությունները սկսեցին աջակցել իրենց տնտեսությանը` խոշոր ենթակառուցվածքային նախագծեր սկսելով, որտեղ մեծ քանակությամբ պղնձե մալուխներ են պահանջվում: Արդյունքում պղնձի ներմուծումը Չինաստան հունվար-սեպտեմբերին կազմել է 907 հազար տոննա, ինչը մոտ 29 տոկոսով ավելի է, քան 2021-ի նույն ամիսներին։
Քանի որ Չինաստանը ոչ միայն նավթի, այլև պղնձի խոշորագույն համաշխարհային գնորդն է, համաշխարհային գները նույնպես մեծապես կախված են այդ երկրում սպառման տեմպերից: Բացի այդ, սեպտեմբերին և հոկտեմբերին պղնձի համաշխարհային գնումները, որպես կանոն, ամառային անկումից հետո աճում են:
Հավելենք, որ պղնձի խտանյութի (մշակման առաջնային աստիճանի պղնձի հանքաքարի) արտահանումը Հայաստանից արտահանման ամենամեծ հոդվածն է։
«ՕՊԵԿ +»-ը բացահայտել է նավթի արդյունահանման կտրուկ կրճատման գործարքի մանրամասները