Ալժիրը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել. հատուկ դեսպանորդ

Ռուսաստանը ԲՐԻԿՍ-ին Ալժիրի միացման դեմ չի առարկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,7 նոյեմբերի - Sputnik. Ալժիրը պաշտոնական հայտ է ներկայացրել ԲՐԻԿՍ խմբին անդամակցելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով «աշ-Շուրուկ» պարբերականին, հայտարարել է երկրի ԱԳՆ-ի միջազգային գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Լեյլա Զարուկին։
«Ալժիրը պաշտոնական հայտ է ներկայացրել ԲՐԻԿՍ խմբին անդամակցելու համար»,-հայտարարել է հատուկ բանագնացը՝ ելույթ ունենալով Ալժիրի պետական ռադիոյի եթերում։
Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբբունը օգոստոսին հայտարարել էր ԲՐԻԿՍ-ին միանալու` երկրի պատրաստակամության մասին՝ նշելով, որ դրա համար գրեթե բոլոր պայմաններն առկա են։
Պուտին. «ԲՐԻԿՍ+»–ը հանդես է գալիս աշխարհում ճշմարիտ ժողովրդավարական բազմաբևեռ կարգի օգտին
Ավելի ուշ այդ արաբական երկրում ՌԴ դեսպան Վալերիան Շուվաևը հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ չէ ԲՐԻԿՍ-ին Ալիժիրի միանալուն։
Այս պահին ԲՐԻԿՍ տնտեսական դաշինքը ներառում է Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը և ՀԱՀ-ը։