Ուկրաինական զորքը Խերսոնի մարզում գրոհել և երկու անգամ հետ է շպրտվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի դրոշը Մոսկվայում պաշտպանության նախարարության շենքի վրա
ՌԴ ստորաբաժանումների հաջող գործողությունների և կրակային խոցման հետևանքով հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքը Խերսոնի մարզում երկու անգամ գրոհել է ռուսական զորքի դիրքերի վրա, գրոհները հետ են մղվել, հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր, ավելի քան 50 ուկրաինացի զինվորական է ոչնչացվել։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
«Նիկոլաև-Կրիվոյ Ռոգ ուղղությամբ հակառակորդը մինչև մոտոհրաձգային հետևակի մեկ վաշտի չափ ուժերով երկու անգամ գրոհել է ռուսական զորքի դիրքերը Խերսոնի մարզի Սաբլուկովկա և Պյատիխատկի բնակավայրերի ուղղությամբ», – ասվում է ՌԴ ՊՆ-ի ամփոփագրում։
Նշվում է, որ հակառակորդը ՌԴ ստորաբաժանումների հաջող գործողությունների և կրակային խոցման հետևանքով հետ է շպրտվել ելման դիրքեր։
«Ոչնչացվել է ավելի քան 50 ուկրաինացի զինվորական, 8 մարտական զրահամեքենա և 10 մեքենա», – ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Խերսոնի մարզի Նովոպետրովկա բնակավայրի շրջանում Ուկրաինայի ԶՈւ–ի երկու ինքնաշեն հրետանային կայանք է ոչնչացվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 255-րդ օրը։