ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Տանզանիայում Precision Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, հայտնում է RT-ն։
Հայտնել էինք, որ Դար- էս- Սալաամից Բուկոբա թռչող Precision Air-ի PW 494 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Բուկոբայի օդանավակայանին մոտենալիս։ Ինքնաթիռն ընկել էր Վիկտորիա լիճը։ Մինչ այս փրկարարներին հաջողվել էր փրկվել 15 մարդու կյանք։
Նախնական տվյալներով` ինքնաթիռում եղել է 49 մարդ և անձնակազմի չորս անդամ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վթարված ինքնաթիռի օդաչուն ունի 20 տարվա աշխատանքային փորձ ունի, իսկ ինքնաթիռը 12 տարի է, ինչ շահագործվում էր։